News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանի բնակիչ Էդգար Պետրոսյանը մեղադրվում է Թուրքիայի քաղաքացուն դիտավորյալ վրաերթի ենթարկելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Էդգար Պետրոսյանն իր կողմից օրավարձով շահագործվող ավտոմեքենայով Թուրքիայի քաղաքացի Հալիլ Ֆերմանի Իչին հերթական անգամ տեղափոխելու ժամանակ գումարային պարտք ու պահանջի հետ կապված վիճաբանության է բռնվել վերջինիս հետ: Վիճաբանության ժամանակ Էդգարը դանակ է բարձրացրել եւ թափահարելով սպանության սպառնալիք է տվել: Սակայն Հալիլ Իչը խլել է դանակը ու դուրս գալով ավտոմեքենայի սրահից դիմել փախուստի: Էդգար Պետրոսյանը փախուստը կանխելու դիտավորությամբ ավտոմեքենայի լուսարձակները միացնելով հետապնդել է Հալիլ Իչին եւ դիտավորյալ վրաերթի ենթարկել նրան:

Էդգար Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ եւ 137-րդ հոդվածների 1-ին մասերով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ