News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

28–ամյա Լևոն Ավագյանը արդեն 2 տարի է` ավտոստոպով ճանապարհորդում է աշխարհով մեկ։ Ծնունդով Աբովյան քաղաքից Լեւոնը վաղ հասակից ընտանիքով բնակվում է Ռուսաստանում։ Մասնագիտությամբ դիզայներ Լեւոնն այժմ, կարելի է ասել, պրոֆեսիոնալ ճանապարհորդող է։ Երկու տարվա ընթացքում նա անցել է 19 տարբեր երկրներով։ Լեւոնը մյուս ճանապարհորդողներից տարբերվում է իր ասկետիկ մոտեցմամբ` գիշերում է իր վրանում, մենաստաններում, վանքերում կամ բարի մարդկանց տներում, ծախսում է նվազագույն միջոցներ։ NEWS.am –ի թղթակցին Լեւոնը պատմել է իր անսովոր կյանքի հետաքրքիր  դրվագների մասին։

Ե՞րբ ես սկսել ճանապարհորդել։ Ինչու՞ նման որոշում կայացրիր։

Ես միշտ երազել եմ ճանապարհորդելու մասին: Ճանապարհորդությունների մասին հաղորդումները ավելի շատ էի սիրում մանկությանս տարիներին, քան մուլտֆիլմերը: Ամբողջ աշխարհում ազատ տեղաշարժվելու գաղափարն ինձ միշտ գայթակղել է, և միշտ մտածել եմ այն իրականացնելու մասին: 2011–ից, երբ առաջին անգամ մեկնեցի Շվեյցարիա և Ֆրանսիա, առաջին անհաջող փորձերս կատարեցի, ապա միայնակ ճամփորդեցի Իսպանիայում, Մալթայում և Իտալիայում: Միայն 2013թ. ինձ հաջողվեց մեկնել երկարատև ճանապարհորդության Արևելյան Ասիայի երկրներում: 167 օրում ես ընկերուհուս հետ եղա 9  երկրներում, փորձեցինք  ավտոստոպը, որը մեզ շատ դուր եկավ:

Բացի ավտոստոպից այլ միջոցներով ճանապարհորդե՞լ ես։

Հիմա, օրինակ, հեծանիվով Մոսկվայից հարավ եմ ուղեւորվում` ընդամենը 5000 ռուբլիով, որն ավելի քիչ է, քան 100 դոլարը: Իսկ մինչ այդ ավտոստոպով անցել եմ 16 հազար կմ: Հիմա ես Բոգորոդինսկ քաղաքում եմ:

Ո՞րն է եղել ամենաերկար ճանապարհորդությունդ։

175 օրում անցել եմ Մարոկոն, Ֆրանսիան եւ Իսպանիան: Ավտոստոպով մեկ օրում անցել  եմ մոտ 850 կմ, իսկ Ասիայում` 167 օրում մոտ 9800 կմ:

Քեզ համար կարևորը մի կետից մյուսին հասնե՞լն է։

Բարդ հարց է: Երբ ճանապարհին եմ, զգում եմ, որ այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ: Ես հաճույք եմ ստանում` տեսնելով, թե ինչպես են իմ առջև տեսարանները փոխվում : Փորձում եմ ոչինչ չպլանավորել և միշտ որոշումներ եմ կայացնում պահի ազդեցությամբ։ Նույնիսկ եթե դա իմ ծրագրերի մեջ չէր մտնում: Կարծում եմ`միայն այդպես է հնարավոր անցնել այն արկածների միջով, որի հետևից մենք գնում ենք:

Կպատմե՞ս այդ արկածներից մի քանիսը։

Պատմություններ ճանապարհին պատահում են ամեն օր: Օրինակ, մի անգամ  Թայլանդում առաջին անգամ փորձում էի ավտոստոպով մի տեղից մեկ այլ տեղ տեղափոխվել,  մինչեւ մութն ընկնելը չհաջողվեց մեքենա գտնել, մոլորվեցի ընկերուհուս հետ մի  գյուղում։ Հանկարծ մոտոցիկլով մի աղջիկ հանդիպեց, որը միակն էր այդ գյուղում, որ որոշ չափով անգլերեն գիտեր։ Հրավիրեց իրենց տուն , այնտեղ մնացինք չորս օր: Նրա հայրը խեցգետինների չորս ֆերմա ուներ: Մենք տեսանք, թե ինչպես են բազմացնում խեցգետիններին,  ձուկ որսացինք:

Մարոկոյում էլ գողացան ֆոտոխցիկս, սակայն երբ տեսան, որ ոչ թե թվային է, այլ ժապավենով, վերադարձրեցին: Չնայած այն այլևս չէր աշխատում։

Ինդոնեզիայում, երբ բարձրանում էինք Իջեն հրաբխի խառնարանը տեսնելու, քիչ էր մնում` ճանապարհից հետ դառնայինք։ Վերելքը շատ դժվար էր` 3 կմ 45 աստիճան թեքվածքով, օդում` մոխրի բարձր պարունակությամբ։ Արդեն ուզում էինք հետ դառնալ, երբ մի մարդ հանդիպեց, տվեց մեզ իր ջրի շիշը եւ մենք կարողացանք հաղթահարել բարձունքը։

Մեկ շաբաթ մնացել ենք բուդդիստական վանքում: Եղել ենք մի վայրում, որտեղ զբաղվում էին ծովային կրիաների պահպանությամբ եւ բազմացմամբ։ Այնտեղ մենք մինչև մեկուկես մետր երկարությամբ կրիաներ տեսանք։

Ավտոստոպով այլ ճանապարհորդողներ էլ կան։ Ի՞նչով ես տարբերվում նրանցից։

Այո, սակավաթիվ, բայց կան: Ես միշտ ճանապարհահորդում եմ չափազանց սահմանափակ բյուջեով և ճգնավորի սկզբունքով։ Ես հյուրանոցներում չեմ գիշերում,տրանսպորտի վրա գումար չեմ ծախսում, սրճարաններ չեմ գնում: Որպես կանոն` թանգարաններ եւ տուրիստական վայրեր չեմ այցելում: Ձգտում եմ խուլ ու հեռավոր վայրեր մեկնել, որտեղ պարզ մարդիկ են ապրում, հաղորդակցվում են տեղի բնակիչների հետ, ապրում նրանց կենցաղով։

Լուսանկարները` Լեւոն Ավագյանի անձնական արխիվից

Զրուցեց Բագրատ Թովմասյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ