News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը հերքում է տեղեկությունները, թե իր եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի միջեւ ընդհարում է տեղի ունեցել:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում քաղաքապետը նշեց, որ այդ տեղեկությունը «շինծու է» եւ չի համապատասխանում իրականությանը:

«Նամակն իսկապես գրվել է ավագանու անդամի կողմից, սակայն իմ եւ Սուրիկ Խաչատրյանի միջեւ ոչ մի խոսակցություն, վեճ տեղի չի ունեցել: Մենք ունենք նորմալ աշխատանքային հարաբերություններ»,- ասաց Աղասի Հակոբջանյանը:

Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը, հղում անելով NewsBook-ին, հայտնել էր, որ իսիանի քաղաքապետարանի ավագանու անդամներից Սրբուհի Գրիգորյանը նամակ է գրել Հովիկ Աբրահամյանին եւ տեղեկացրել, որ քաղաքին տրամադրվող գումարները չեն ծառայում իրենց նպատակին այն պարզ պատճառով, որ դրանք պարզապես տեղ չեն հասնում եւ ճանապարհին կորում են: Իրավիճակը հասկանալու համար Սիսիան է գալիս Սուրիկ Խաչատրյանը եւ քաղաքապետ Աղասի Հակոբջանյանից սկսում է պարզաբանում պահանջել, թե ինչո՞ւ է նման բովանդակությամբ նամակ գրվել վարչապետին:

Բանը հասնում է նրան, որ քաղաքապետը ստիպված է լինում բռունցքով կարգի հրավիրել մարզպետին, ինչի արդյունքում՝ Լիսկային օգնության են հասնում վերջինիս՝ դրսում սպասող թիկնապահները: Սկսվում է ծեծկռտուք, որից հետո մարզպետը լքում է Սիսիան քաղաքը:

Տպել
Ամենաշատ