News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՌԴ Արխանգելսկի «Սեւերալմազ» ձեռնարկությունը Թանկարժեք մետաղների եւ քարերի պետական ֆոնդի ձեւավորման դաշնային հաստատությանը՝ «Գոխրանին», մեղադրել է ավելի քան 150 հազար կարատ քաշով ալմաստները ավելի ցածր որակի քարերով փոխարինելու մեջ։ Ինչպես հայտնում է «Կոմերսանտ»-ը, եւս 4 խոշոր քարեր, որոնց նվազագույն ապահովագրական արժեքը 500 հազար դոլար է, առհասարակ անհետացել են։ Կորած քարերից մեկը կշռում է 23 կարատ։

Ալմաստի հումքը 2015թ. գարնանը հանձնել էին Թանկարժեք մետաղների եւ քարերի պետական ֆոնդի ձեւավորման դաշնային հաստատությանը՝ պարտադիր տեսակավորման համար։ Հունիսին «Սեւերալմազում» կայացած ստուգումների ժամանակ պարզվել էր, որ քարերի խմբաքանակի ընդհանուր քաշը գրեթե չի փոխվել։ Ընդ որում, հատկապես խոշոր քարերի խմբի քաշը նվազել է 66 կարատով, իսկ խոշոր քարերի խմբինը՝ 196 կարատով։

Թերթը նշում է, որ հետաքննության համար համատեղ հանձնաժողով է ստեղծվել։ Թանկարժեք մետաղների եւ քարերի պետական ֆոնդի ձեւավորման դաշնային հաստատությունից նշել են, որ սա երկու տնտեսվարող սուբյեկտների միջեւ սովորական ընթացակարգ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ