News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ղազախստանի կառավարությունը եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԵ) Աստանայում համաձայնագիր են ստորագրել Ղազախստանի տարածքում թույլ հարստացված ուրանի բանկ ստեղծելու մասին: Ղազախական կողմից փաստաթուղթը ստորագրել է Արտգործնախարար Էռլան Իդրիսովը, իսկ ՄԱԳԱՏԵ-ից` Յուկիա Ամանոն:

Բանկը կտեղակայվի Ուստ-Կամենոգորսկի Ուլբինյան մետալուրգիական գործարանում: Նրանում կպահվի ցածր հարստացված ուրան, որն օգտագործվում է ատոմային էներգետիկայի կարիքների համար: Թույլ հարստացված ուրան ձեռք բերելու հնարավորություն կունենա ՄԱԳԱՏԵ-ի այն անդամը, որը առեւտրական շուկայում այդ նյութը գնելու հնարավորություն չունի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: 

Բանկի ստեղծման եւ առնվազն տասը տարի գործելու համար մոտ  150 միլիոն դոլար է հատկացվել: Ղազախստանից բացի, այդ նպատակի համար գումարներ են տրամադրել Եվրամիությունը, Նորվեգիան, ԱՄԷ-ն, Քուվեյթը, ինչպես նաեւ «Միջուկային սպառնալիքի կրճատման նախաձեռնություններ» հիմնադրամը:

Պահեստում պիտի պահվի հումքի որոշ երաշխավորված ծավալ: Կանոնակարգի համաձայն, ցանկացած պետություն կարող է  պահեստի պահապանին` իր ԱԷԿ-ների համար վառելիք գնելու հայտ ներկայացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Բանկի հյուրընկալ տաղավարում մեր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ազատ աշխատատեղերին և Ամիօ թիմին միանալու հնարավորություններին...
Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին
Գործընթացը բավականին պարզ է. հավելվածում պետք է ընտրել «Քարտից քարտ փոխանցումներ» բաժինը, նշել գումարը ստացողի քարտի համարը...
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Քաղաքում ժպիտները շատանում են․ Վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը
10-րդ հոբելյանական «Կենտրոն» մասնաճյուղն առաջինն է Ամիօ բանկի մասնաճյուղերի ցանկում...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ