News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 26-ին, ժամը 4.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մ. Մելիքյան փողոցի թիվ 15 շենքի բակում ավտոմեքենայից գողություն է կատարվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժամը 5-ին Մ. Մելիքյան փողոցի թիվ 13/Ա հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 35-ամյա Հայկ Թ.-ն:

Պարզվել է, որ նա նշված փողոցի թիվ 14 շենքի բակում կայանված, 30-ամյա Լիլիթ Դ.-ին պատկանող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի դռան ապակին կոտրելով՝ սրահից գողացել է ձայնարկիչ, հեռակառավարման վահանակ, ձայնարկիչի հզորացուցիչ, բուֆեր, թվային տեսախցիկ եւ ավտոմեքենայի բեռնախցիկում գտնվող ձայնարկիչ` պատճառելով 170.000 դրամի վնաս:

Գողոնն առգրավված է:

Ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է նաեւ, որ նա նույն օրը, ժամը 3-ին, ապակին կոտրելով՝ նույն փողոցի թիվ 7 շենքի բակում կայանված, 53-ամյա Մկրտիչ Թ.-ի «Օպել» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է 10.000 դրամ արժողության թզբեհ:

Կատարվում է հետաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ