News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի արեւմտյան տարածաշրջանային մասնաճյուղը Քալֆորնիայի նահանգի Սենատի ընտրություններում 25-րդ ընտրական շրջանի անունից պաշտպանել է Էնթոնի Փորթանթինոյի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է Asbarez-ը։

«Ամերիկայի հայ դատի հանձնախմբի արեւմտյան մասնաճյուղը նահանգի Սենատի ընտրություններում հպարտությամբ պաշտպանում է Էնթոնի Փորթանթինոյի թեկնածությունը, քանի որ  նա մեր շահերի պաշտպանն է եղել եւ մեր համայնքի իսկական ընկերը դեռեւս այն ժամանակվանից, երբ Լա Քանյադա Ֆլինթրիջայի քաղաքային խորհրդի անդամ էր»,- հայտարարել է կազմակերպության նախագահ Նորա Հովսեփյանը, ով վստահություն է հայտնել, որ քաղաքական գործիչը կշարունակի այդ ամուր հիմքի վրա կառուցել իր քաղաքականությունը, երբ ընտրվի Սենատ։ Փորթանթինոն երախտագիտություն է հայտնել հայ-ամերիկյան կազմակերպության աջակցության համար՝ նշելով, որ միայնակ հնարավոր չէ հաղթել ընտրություններում։

«Ինձ համար  մեծ պատիվ է, որ Հայ դատի ամերիկյան հանձնախմբի արեւմտյան մասնաճյուղը վստահում է ինձ եւ նահանգի Սենատի ընտրություններում աջակցում է իմ քարոզարշավը»,- ասել է նա։

Նշենք, որ Փորթանթինոն 2006-2012թթ. Քալիֆորնիայի Օրենսդիր ժողովի անդամն է եղել։ Այնտեղ նա հանդես էր գալիս Ամերիկայի հայ համայնքի համար կարեւոր հարցերի լուծման օգտին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ