News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հոսանքի թանկացման հետեւանքով արդեն մեկ տարի անց փոքր եւ միջին ձեռնարկությունների մի մասը փակվելու է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ մեկնաբանելով տեղեկությունը, թե ՀԷՑ-ը ստիպում է ՓՄՁ-ներին ստորագրել պայմանագրեր, որտեղ սահմանված էլեկտրաէներգիայի մեկ կվտ/ժամի համար ՓՄՁ ներկայացուցիչը պետք է վճարի 48,78 դրամ՝ նախկին 41,85 դրամի փոխարեն:

Մակարյանի խոսքով՝ հարցված ՓՄՁ ներկայացուցիչներից 81 տոկոսն իրենց վիճակը գնահատում է անբավարար:

«Սա մինչեւ հոսանքի թանկացումն էր, իսկ հիմա մարդկանց վիճակն ավելի ծանր է լինելու, ձեռնարկատիրոջ համար այս պայմաններում յուրաքանչյուր դրամը կարեւոր նշանակություն ունի: Ասում ենք, թե 7 դրամ է ընդամենը, սակայն դրան պետք է գումարել անցած տարվա հոսանքի եւ գազի թանկացումները, եւ կստանանք բավականին մեծ գումար»,- ասաց նա՝ հավելելով, որ սակագնի բարձրացումն առաջացնելու է նաեւ գնաճ:

Մակարյանը կարծում է, որ այս պայմաններում կառավարության սուբսիդավորումն էլ չի կարող օգնել փոքր եւ միջին ձեռնարկություններին: Նա առաջարկում է այդ գումարներն ուղղել Գյումրիում երկրաշարժից հետո անտուն մնացած մարդկանց կարիքները հոգալուն:

Ավելի վաղ «Չորրորդ իշխանությունը» հայտնել էր, որ «ՀԷՑ»-ի ղեկավարությունը չի սպասել՝ մինչեւ ՀՀ իշխանությունները որոշում կայացնեն, եւ արդեն սպառնալիքներով ստորագրել է տվել նոր պայմանագիրը, որտեղ ամրագրված է նոր սակագինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Ամենաշատ