News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի նախկին քաղաքապետ Սայիդ Ամիրովը ցմահ ազատազրկման է դատապարտվել։ Դոնի Ռոստովի Հյուսիսկովկասյան շրջանային դատարանը նրան մեղավոր է ճանաչել Կասպիյսկի կենտրոնում հրաձգություն կազմակերպելու եւ քննիչի սպանության համար։ Ամիրովը պատիժը կկրի հատուկ ռեժիմով գաղութում։

Բացի Ամիրովից, մեղադրյալի աթոռին էին նստած Յուսուպ Ջափարովը, Ահմեդովների երեք եղբայրները՝ Մուրադ Ալիեւը, Մագոմեդ Կադիեւը եւ Զուբայր Մուտաեւը։

2014թ. հուլիսին Հյուսիսկովկասյան շրջանային դատարանը Ամիրովին եւ Ջափարովին մեղավոր էր ճանաչել ահաբեկչություն կազմակերպելու համար։ Մեղադրական կողմի համաձայն՝ նրանք պլանավորում էին «Ստրելա -2Մ» զենիթահրթիռային համալիրի միջոցով խոցել ուղեւորատար օդանավը, որի մեջ պետք է լիներ Դաղստանի կենսաթոշակային ֆոնդի բաժնի ղեկավար Սագիդ Մուրթազալիեւը։ Ամիրովին դատապարտել էին 10 տարվա ազատազրկման։

Ամիրովը Մախաչկալայի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 1998թ.։ Նրան կալանավորել էին 2013թ. հունիսին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Ամենաշատ