News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Օդեսայի մարզի հարավում իրավիճակն ապակայունացնելու ծրագրեր ունի: Այս մասին հայտարարել է Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:

«112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում նա հայտարարել է, որ Բեսարաբիայի ուկրաինական մասում հսկայական թվով խնդիրներ են կուտակվել, ինչից օգտվում են հակաուկրաինական ուժերը, որոնք փորձում են այդ տարածաշրջանում անջատողական տրամադրություններ սերմանել:

«Ուկրաինական Բեսարաբիան Դնեստրից Մոլդովայի սահմանով մինչեւ Ռումինիայի սահման հատվածն է, Աստծո կողմից մոռացված մի վայր: Այնտեղ շատ խնդիրներ կան, եւ մեր հակառակորդները ցանկանում են այնտեղ անջատողականություն սերմանել»,-ասել է Սահակաշվիլին:

«Աստված չանի, երբ դրանք «պայթեցնեն» Բեսարաբիան, բայց դա մահացու սպառնալիք է ուկրաինական պետականության համար: Սա տարածաշրջան է, որի հետ կապված Պուտինը ունի «Բեսարաբիա» պլանը՝ կապված տարածաշրջանը պայթեցնելու հետ: Այն ղեկավարում են ուղիղ Կրեմլից Սուրկովն ու այլ գործիչներ: Այնտեղ տարածքների մեծ մասում գերակայում է ռուսական հեռուստատեսությունը, իսկ Ուկրաինա պետությունը շատ թույլ է ներկայացված»,-հավելել է Սահակաշվիլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ