News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ, ի հեճուկս թշնամիների ակնկալիքների, Ուկրաինայում դեֆոլտ տեղի չունեցավ։

«Քիչ մարդիկ հույս ունեին, որ Ուկրաինան հաջողությամբ կավարտի բանակցությունները արտաքին վարկատուների հետ։ Մեր թշնամիների ակնկալած դեֆոլտը տեղի չունեցավ»,-ասել է նա օգոստոսի 27 կառավարության նիստը բացելիս։

Յացենյուկը նաեւ հայտնել է, որ առաջիկա 4 տարիների ընթացքում Ուկրաինան չի մարելու պարտքը, իսկ մինչեւ տարվա վերջ նախատեսված կտրոնային վճարումների ժամկետները երկարաձգվել են։

Ավելի վաղ Ուկրաինայի ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոն  հայտնել էր, որ Ուկրաինան վարկատուների հետ համաձայնության է եկել 19.3 մլրդ պետական պարտքից 3.8 մլրդ դոլարը ներելու հարցով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ