News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Առողջապահության նախարարությունը հաստատում է, որ Սուրենավանում 54-ամյա Կարինե Թադեւոսյանը հիվանդանոց է տեղափոխվել օձի խայթոցից անմիջապես հետո:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ  դեպքի մասին երկու տարբեր բուժհաստատությունից տեղակատվություն ստացած մասնագետն օձի խայթոցի և հոսպիտալացման ժամանակագրության սխալ հաշվարկով ներկայացրել է ոչ ճիշտ ժամկետներ, ինչի համար կենթարկվի համապատասխան տույժի։

Նախարարությունը ապատեղեկատվություն տարածելու որևէ շարժառիթ չէր կարող ունենալ։ Բուժհաստատություններից ստացված տեղեկատվությունների վերլուծությամբ պարզվել է, որ տուժածն օձի խայթոցից անմիջապես հետո հոսպիտալացվել է Արարատի ԲԿ, որտեղից էլ` վիճակը ծանրանալուց հետո տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ։

Տուժածի որդու` Գագիկ Թադևոսյանի դիմում-բողոքի հիման վրա դեպքի կապակցությամբ հարուցվել է վարչական վարույթ։

Նշենք, որ օգոստոսի 20-ին նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Կարինե Թադեւոսյանը հիվանդանոց է տեղափոխվել դեպքից միայն 12 ժամ անց:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղում օգոստոսի 17-ին տնամերձ հողամասում աշխատելիս Սուրենավանի բնակչուհի, 54-ամյա Կարինե Թադեւոսյանին օձ է խայթել։ Նրան տեղափոխել են Արարատի հիվանդանոց, այնուհետեւ Երեւան, որտեղ էլ կինն օրեր անց մահացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ