News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կարծում էի, թե նա վերջս կտա: Այդ մասին «Paris Match» ֆրանսիական ամսագրին տված բացառիկ հարցազրույցում պատմել է Սորբոնի դասախոս Մարկ Մուգալյանը` որոշ մանրամասներ ներկայացնելով Փարիզ-Ամստերդամ գնացքի ուղեւորների վրա հանցավոր հարձակման մասին:

Բրյուսելում գնացքի կանգ առնելուց կես ժամ անց Մարկին հետաքրքրել էր ուղեւորներից մեկի պահվածքը:  «Ես տեսա տարօրինակ արտաքինով երիտասարդի, որը մի մեծ անվավոր ճամպրուկ էր քարշ տալիս:  Նա իր ուղեբեռով մտավ զուգարան: Դա անսովոր էր, տարօրինակ: Ես սպասեցի, մինչեւ նա դուրս գա: Բայց ժամանակն անցնում էր: Դրա համար էլ որոշեցի գնալ նայել: Վեր կացա ու տեսա, թե ինչպես է դուրս գալիս զուգարանից: Տեսա նաեւ, որ մի ուրիշ , ըստ երեւույթին երիտասարդ մարդ հետեւից բռնեց նրան»,– նշել է Մուգալյանը:

Դասախոսը շարունակել է. «Ես բռնեցի զենքից: Մենք պայքարեցինք: Չգիտեմ` ինչպես, բայց կարողացա նրա ձեռքից խլել  «Կալաշնիկով» ինքնաձիգը: Մարկը զենքը ձեռքին վազել է միջանցքով` կնոջը գոռալով. «Ես խլել եմ զենքը»: Բայց նրա ոգեւորությունը երկար չի տեւել: Նա հազիվ հասցրել է մի քանի քայլ հեռանալ. «Ես կրակոցի ձայն լսեցի ու թիկունքումս ուժեղ ցավ զգացի: Ես ընկա հատակին` նստարանների արանքում ու ձեռքիցս գցեցի զենքը: Չգիտեի, որ նրա մոտ ատրճանակ կար: Նա թիկունքիս կրակեց»: Կիսափակ աչքերով նա տեսել է, որ հարձակվողը վերցրել է զենքը եւ մոտեցել է իրեն: «Ես կարծում էի, թե նա վերջս կտա ու փակեցի աչքերս: Այդ ժամանակ լսեցի, թե ինչպես է ինչ-որ մեկը վազում միջանցքով: Նա շատ արագ անցավ իմ առջեւով, առանց կանգնելու, նրա հետ եւս մեկը կար: Ցավը բոլոր զգացողություններս մշուշել էր, ես զգում էի, որ արյուն եմ կորցնում»,– պատմել է հերոսը:

Մուգալյանը նաեւ պատմել է, թե ով է  իրեն փրկել: «Սփենսերը, որը բանակում բուժակ է աշխատում, մատներով սեղմել էր իմ վնասված զարկերակը: Շատ ցավոտ էր, բայց հենց դրա շնորհիվ ես արյունահոսությունից չմեռա»,– ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ Սորբոնի դասախոս Մարկ Մուգալյանը հերոսական հակահարված է տվել հանցագործին, որը հարձակվել էր Ամստերդամ-Փարիզ արագընթաց գնացքի ուղեւորների վրա: Մուգալյանը հայկական ծագում ունի. նա հայկական ընտանիքից է, որն ապրում է ամերիկյան Վիրջինիա նահանգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ