Asus ընկերությունը նոր սմարթֆոն է ներկայացրել, որը տվյալների մշտական պահպանման համար հիշողության ռեկորդային ծավալ ունի՝ 256 ԳԲ:
Բացի այդ, Zenfone 2 Deluxe Special Edition անվանումով սարքը microSD հիշողության քարտի հնարավորություն ունի՝ մինչեւ 128 ԳԲ ծավալով: Այսպիսով, օգտատիրոջը հասանելի ընդհանուր մշտական հիշողությունը կարող է հասնել 384 ԳԲ-ի:
Zenfone 2 Deluxe Special Edition-ը նաեւ 5.5 մատնաչափանոց էկրան ունի, Intel Atom Z3580 պրոցեսոր, 4 ԳԲ օպերատիվ հիշողություն, առջեւի եւ հետեւի տեսախցիկներ՝ 13 եւ 5 մեգապիքսել, համապատասխանաբար: