News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում համաշխարհային ֆոնդային բորսաների  փլուզման համայնապատկերում ութ օրվա ընթացքում հինգ միլիարդ պակասել է: 

Ռուս միլիարդատերերից ամենամեծ վնասը կրել է Ալեքսանդր Լուցենկոն   (նա վերահսկում է «Սոդրուժեստվո» բուսական յուղերի արտադրողին): Նրա կարողությունը կրճատվել է 233 միլիոն դոլարով եւ փակ առք ու վաճառքի տվյալների համաձայն, օգոստոսի 25-ին կազմել է 983 միլիոն դոլար:

ՏԱԻՖ հոլդինգի համասեփականատեր Ռուստամ Սուլտեեւը  98 միլիոն դոլար է կորցրել, ներկայումս Forbes-ը նրա կարողությունը գնահատում է 928 միլիոն դոլար: ՏԱԻՖ հոլդինգի նրա գործընկերները` Թաթարստանի առաջին նախագահի որդիներ Այրատ Շայմիեւը եւ Ռադիկ Շայմիեւը  96-ական միլիոն դոլար են կորցրել:  Լրագրողը նրանց կարողությունը գնահատել է համապատասխանաբար   997 միլիոն եւ 969 միլիոն դոլար:

«Նովատեկի» համասեփականատեր Լեոնիդ Սիմանովսկու կարողությունը նվազել է   49 միլիոն դոլարով` մինչեւ 990 միլիոն դոլար:

Միլիարդատերերի համաշխարհային ցուցակը կրճատվել է  66 հոգով, որոնցից 21-ին կորցրել է Չինաստանը: ԱՄՆ-ում ինը միլիարդատեր է պակասել, Հնդկաստանում` վեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ