News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Միլիարդատեր Դոնալդ Թրամփը, ով իր թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար, Հարավային Կարոլինայում ելույթ ունենալիս  թույլ է տվել,  որ ունկնդիր կանանցից մեկը դիպչի իր մազերին, որպեսզի ապացուցի, որ դա կեղծամ չէ։ Դիպչելով մազերին ՝ կինը ուղիղ եթերում հաստատել է, որ 69-ամյա գործարարի մազերն իսկական են։

Պատահական սկզբունքով ընտրված ունկնդիրը՝ Հանրապետական կուսակցության անդամ Մերի Մարգարետ Բաննիսթերը, պատմել է, որ մինչ այդ երբեք չէր շփվել Թրամփի հետ։ «Շատ տարօրինակ զգացողություն էր»,-նշել  է նա։

Բաննիսթերը ասել է որ առայժմ չի որոշել՝ արդյոք կքվեարկի Թրամփի օգտին,թե ոչ,  բայց նշել է, որ նրան հետաքրքիր է լսել եւ որ նա կարողանում է լարված պահել լսարանին, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով CNN-ը։

Իր ելույթի ժամանակ Թրամփը նաեւ խոստովանել է, որ օգտագործում է մազերի լաք։ Նախագահի պաշտոնի համար Հանրապետական կուսակցության պոտենցիալ թեկնածուի սանրվածքը հասարակական նկատելի հետաքրքրություն է առաջացնում ԱՄՆ –ում։ Հանրահայտ սանրվածքը ու դրա իսկությունը քննարկվում են թերթերում, իսկ սոցցանցերի օգտատերերը «Հարդարիր կատվի մազերը Դոնալդ Թրամփի նման» վերնագրով ֆլեշմոբ են անցկացրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ