News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի բնակիչները դեմ են ռուսական նոր բազայի հայտնվելուն:

contact.az-ի իրականացրած համացանցային հարցմանը մասնակցած  98 հոգուց 30-ը կարծում է, որ կարելի է Ռուսաստանին թույլ տալ բազա տեղադրել Ղարաբաղի եւ անվտանգության գոտու շրջանները ստանալու դիմաց: 

4 մարդ կարծում է, որ բազան կարելի է թույլատրել շրջանների դիմաց, իսկ  9 մարդ պատրաստ է հանդուրժել բազան, եթե ստանան շրջանների կեսը:

51 մարդ կտրականապես դեմ է բազայի ստեղծմանը, որովհետեւ դա կխախտի Ադրբեջանի ինքնիշխանությունը: 6 մարդ էլ դժվարացել է պատասխանել: 

Հիշեցնենք, որ Ադրբեջանում ռուսական բազայի հնարավոր ստեղծման մասին լուրը տարածվել էր  «Զվեզդա» հեռուստաալիքի միջոցով, ընդ որում, նյութի հեղինակը վկայակոչել էր «հանրությանը հասանելի տեղեկատվությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ