News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սելեկտիվ աբորտների պատճառով տղաների թիվն ավելացել է: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Այսպես, մինչեւ 19 տարեկանների շրջանում 100 աղջկան բաժին է ընկնում 111,4 տղա:

«Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդիրը տարածված է ամբողջ աշխարհում: Ցավոք, այն արդիական է նաեւ Հայաստանում, եւ դրա արդյունքները սկսել են իրենց զգացնել տալ արդեն հիմա, քանի որ նման պրակտիկան արդեն հասցրել է տարածվել մեր երկրում»,-հավելել է ժողովրդագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ