News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Իրանի դիրքերի ամրապնդումը առաջ կբերի Թուրքիայի բացասական արձագանքը. ի հայտ կգան երկու երկրների պատմական տարաձայնությունները։ Այս մասին օգոստոսի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա խոսքով՝ Իրանը շատ կարեւոր մերձավորարեւելյան երկիր է, եւ երբ Իրանի դեմ գործող պատժամիջոցները աստիճանաբար հանվեն, կուտակած ներուժը կսկսի աստիճանաբար զարգանալ։ «Եթե խաղաղ գործընթացը շարունակվի, ինչում ես 100 տոկոսով վստահ եմ, ապա Իրանը կդառնա Մերձավոր Արեւելքի ամենակարեւոր կենտրոններից մեկը, եթե ոչ ամենակարեւորը»,- ընդգծեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Հիշեցնենք, որ Թեհրանն ու «վեցնյակը» հուլիսի 14-ին Վիեննայում համատեղ գործողությունների պլան էին մշակել, որի նպատակն է երաշխավորել Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը եւ ապահովել Թեհրանի դեմ գործող պատժամիջոցների հանումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ