News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Բելառուսի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկը:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի եւ Բելառուսի միջեւ երկկողմ հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով՝ ընդգրկելով եւ՛ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, եւ՛ գործադիր ու օրենսդիր իշխանությունների մակարդակում փոխգործակցությունը: Նախագահը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը ջանքեր կներդնի հատկապես տնտեսական ոլորտում երկու երկրների համագործակցության մեծ ներուժը լիարժեքորեն օգտագործելու ուղղությամբ՝ նկատի առնելով, որ ԵԱՏՄ-ին երկու երկրների անդամակցությունը փոխշահավետ գործընկերության նոր հեռանկարներ է բացում: Զրուցակիցների համոզմամբ, Հայաստանի մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին թույլ կտա հարստացնել հայ-բելառուսական համագործակցության օրակարգը՝ այն բարձրացնելով զարգացման նոր մակարդակի:

ՀՀ Նախագահը եւ Բելառուսի դեսպանը համակարծիք են եղել, որ քաղաքական ակտիվ երկխոսությունը, առեւտրատնտեսական հարաբերությունների խթանումը, հումանիտար եւ այլ ոլորտներում փոխգործակցությունը համապատասխանում են երկու երկրների երկարաժամկետ շահերին, հայ եւ բելառուս ժողովուրդների բարեկամության ոգուն:

Հանդիպմանը դեսպան Իգոր Նազարուկը վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում առավելագույն ջանքեր կներդնի բոլոր ուղղություններով հայ-բելառուսական գործընկերության ամրապնդման ու զարգացման համար՝ հիմնվելով պատմականորեն ձեւավորված բարեկամական հարաբերությունների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ