News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հանրապետության հրապարակում տարեց ցուցարարին ապտակած ավագ լեյտենանտ Արթուր Վարդգեսյանի գործով ծառայողական քննությունը կասեցվել է, քանի որ գործով նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին,  NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ  ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ օգոստոսի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ցույցի ժամանակ՝ ոստիկանության աշխատակցի կողմից իրեն ապտակելու մասին Հ. Նազարի-Դեխնավիի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի կարգով ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ ընթացքը լուծելու համար:

Օգոստոսի 21-ին Հանրապետության հրապարակում «Ոտքի Հայաստան» նախաձեռնության հրավիրած հանրահավաքին ավագ լեյտենանտ Արթուր Վարդգեսյանը ապտակել է 67-ամյա Հակոբ Նազարի-Դեխնավիին:

Հաջորդ օրը Վարդգեսյանի լիազորությունները դադարեցվել էին: Նշանակվել էր ծառայողական քննություն:

Լուսանկարը՝ ֆոտոլուրի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ