News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռեյկյավիկի քաղաքային խորհուրդը որոշել է արդյունաբերական շրջանում փողոցներից մեկը վերանվանել  «Աստղային պատերազմների» առանցքային կերպար Դարտա Վեյդերի պատվին: Քաղաքապետը նաեւ առաջարկել է փողոցում տները համարակալել կինոսագայի դրվագների թողարկման հերթականությանը համապատասխան. նախ՝ չորսից վեց, հետո՝ մեկից երեք:

Փողոցը կկոչվի Svarthöfð (Սվարթհյովդի). իսլանդերենից թարգմանաբար այն նշանակում է «սեւ գլուխ»: «Աստղային պատերազմների» տեղական տարբերակում հենց այդպես է հնչում Դարտա Վեյդերի անունը:

Ռեյկյավիկի իշխանությունները փողոցը վերանվանելու գաղափարը բնակիչներին  առաջարկել էին քաղաքային պորտալում, եւ բնակիչները հավանություն էին տվել դրան, հաղորդում է  Lenta.ru-ն:

Դարտ Վեյդերը «Աստղային պատերազմների» կենտրոնական կերպարն է: Սագայի վեց դրվագն էլ նվիրված են այդ կերպարի զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ