News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Վանաձորցի նկարչուհի Արեւ Ղամբարյանը բնակվում է քաղաքի Դիմաց թաղամասում գտնվող խուլ-համրերի հանրակացարանում՝ իր 3 զավակների եւ մայրիկի հետ:

Ինչպես տեղեկացնում են «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» սոցիալական հասարակական կազմակերպությունից, 39-ամյա Արեւ Ղամբարյանի ամուսինն ընտանիքին լքել է, երբ երեխաները փոքր են եղել: Արեւն այսօր միայնակ է հոգում ընտանիքի ծախսերը, տուն չունի, իսկ երեխաներն էլ առողջական խնդիրներ ունեն:

«Ավագ որդին՝ Սմբատը, 15 տարեկան է, ունի առողջական խնդիրներ, երկրորդը՝ 9-ամյա Սյուզին, ծնվել է «Պիեռ Ռոբին» համախտանիշով, նրա մոտ պետք է կատարվեր գայլի երախի վիրահատություն, երեխայի մոտ առկա է ստորին ծնոտի հետաճ, ունի նաեւ լսողական խնդիր, հասակը թերաճ է, համապատասխանում է 4-5 տարեկանի հասակի: «Արաբկիր ԲԿ»-ում կատարվել են վիրահատություններ, սակայն դրանք ուղեկցվել են վիրահատական դեֆեկտներով: Հիմա Սյուզիին սպասվում են նոր վիրահատություններ՝ ատամների եւ կատիկի հետ կապված, որովհետեւ վերջինիս չլինելու պատՃառով երեխան չի կարողանում հնչյուններն ամբողջական արտաբերել եւ սնունդը կուլ տալ: Ղամբարյանների ընտանիքը 2014թ. հոկտեմբերից հոսանքազրկված է: Չկարողանալով վճարել՝ հարկադիր տույժով զրկվել է հոսանքից, սառեցվել է նաեւ երեխայի թոշակի հաշիվը, մինչ օրս ընտանիքն ապրում է առանց լույսի: Մութն ու սովը չէին խանգարել Արեւին, որ հասարակության համար մեծացնի հոգեւոր արժեքներով հարուստ զավակներ: Նրա հանրակացարանային այդ փոքրիկ մութ սենյակը շողում էր մաքրությունից եւ ամեն տեղ գրքեր են դրված: Դրանք Արեւը գնել էր իր երեխաների համար: Երեք երեխաներն էլ բացի դպրոցից հաճախում են բազմաթիվ խմբակների: Սմբատը արդեն Դրամատիկական թատրոնի դիպլոմ ունի, Սյուզին ներառական դպրոցի հետ մեկտեղ գնում է դհոլի, Սոնան էլ սպորտի մեջ ունի հաջողություններ»,- ասված է ՀԿ-ի տարածած հայտարարության մեջ:

Արեւ Ղամբարյանի ընտանիքին օգնելու համար բացվել են հաշվեհամարներ Կոնվերս բանկում ՝

1930055095520100 ՀՀ դրամ,

1930055095520101 ԱՄՆ դոլար,

1930055095520104 Եվրո,

1930055095520158 ՌԴ ռուբլի,

SWIFT CODE:COVBAM22։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ