Ուկրաինան չի հրաժարվի Ուկրաինայի պետական իրավասությանը չենթարկվող Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի առանձին շրջաններից։ Այս մասին օգոստոսի 29-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն։
«Ինչ-որ մեկն առաջարկում է՝ եկեք սա սրան տանք, նա նրան տանք, եկեք բաժանենք ուկրաինական հողը, Ուկրաինայի քաղաքացիներին եւ ապրենք առան նրանց։ Ես դա չեմ ընդունում եւ երբեք էլ չեմ ընդունի։ Ես ընտրված եմ ժողովրդի կողմից, որպեսզի պահպանեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, եւ կանեմ ինձնից կախված ամեն բան, որպեսզի այդ հողերը վերադարձնեմ Ուկրաինային»,- նշել է Պորոշենկոն, գրում է «Ինտերֆաքս Ուկրաինան»։