News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հստակ հայտարարեց, որ եթե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կողմից ռազմական վտանգի տակ հայտնվի, ապա Ռուսաստանը կկատարի դաշնակցի իր պարտականությունները:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ ՌԴ նախագահի այդ հայտարարությունը բավական հստակ ու պարզ կերպով արտահայտում է ՌԴ դիրքորոշումը:

«Սա մեսիջ է Ադրբեջանին այն մասին, որ Ռուսաստանի համար ընդունելի չէ ռազմատենչ հռետորաբանությունը եւ այդ երկիրը դեմ է ԼՂ խնդրի ռազմական կարգավորմանը»,-ասաց Շարմազանովը: Նա կարծիք հայտնեց, թե ՌԴ նախագահի հայտարարությունը նշանակում է, որ Հայաստանը կարող է հենվել Ռուսաստանի վրա: «Հայաստանը հանդիսանում է ԼՂՀ-ի պաշտպանը, Ռուսաստանն, իր հերթին, հանդիսանում է Հայաստանի դաշնակիցը, եւ պատերազմի դեպքում նրա զինված ուժերը կմասնակցեն պատերազմական գործողություններին»,-ընդգծեց նա: 

Նշենք, որ Դմիտրի Մեդվեդեւը օգոստոսի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչպիսի՞ն կլինեն Ռուսաստանի գործողություները ԼՂ ժողովրդի գոյությանը սպառնացող վտանգի դեպքում, ասել է, թե Ռուսաստանի դերը, որպես տարածաշրջանում տնտեսական եւ ռազմական առումով ամենահզոր երկիր, խաղաղության եւ կայունության ապահովումն է: «Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում ՀԱՊԿ շրջանակներում իր ստանձնած պարտավորություններին»,- ընդգծել է Դմիտրի Մեդվեդեւը՝ հավելելով, որ  Մոսկվան չէր ցանկանա 90-ականների իրադարձությունների կրկնությունը ղարաբաղյան հակամարտության գոտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել, պատրաստ եմ նորից կրկնել. Ալեն Սիմոնյանը՝ հակառուսական հայտարարությունների մասին
Եթե որոշ երկրներում իշխանությունները չեն ներկայացնում ժողովրդին, դա իրենց խնդիրն է, իրենց պատկերացումներն այդպիսին են...
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը...
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրան մաղթել «ուժ՝ պատասխան պատրաստելու համար»
Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն...
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Ամենաշատ