Հարավային Կոնեկտիկուտում փիլիսոփայության պրոֆեսոր Արմեն Մարսուբյանը սեպտեմբերի 15-ին «Հիշողություն, հիշողության եւ վկայությունների հավերժացում. Հայոց ցեղասպանության վիճարկվող հիշողությունն այժմյան Թուրքիայում» թեմայով դասախոսություն կկարդա: Այս մասին գրում է «Massis Post»-ը:
Միջոցառումը կանցկացվի Հայկական հետազոտությունների ծրագրի՝ դասախոսությունների շարքի շրջանակում: Պրոֆեսորը կպատմի Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին հիշողության պահպանմանն ուղղված իր նախագծի մասին: Նախագիծը ներառում է լուսանկարչական ցուցահանդեսներ Թուրքիայում, երկու գրքի ներկայացում, Օսմանյան Թուրքիայում իր մոր ընտանիքի, Դիլդիլյանների պատմության մասին հիշատակի կայքերի ստեղծում:
Դասախոսության ընթացքում Մարսուբյանը նաեւ կվերլուծի հավաքական հիշողության հավերժացման դերը, հատկապես՝ ցեղասպանության ժխտման իրավիճակում: