News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան անպատվաբեր է համարում Արեւելյան Եվրոպայի որոշ երկրների դիրքորոշումը, որոք հրաժարվում են իրենց տարածքում փախստականների ընդունել։ Europa-1-ի եթերում նման տեսակետ է հայտնել Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Դիվանագետը կարծում է, որ Հունգարիան պետք է հանի փշալարով ցանկապատը Սերբիայի հետ սահմանին։ Նրա խոսքով, նման վարքը չի համապատասխանում համաեվրոպական արժեքներին։

ԵՄ սահմանների պաշտպանության Frontex գործակալության տվյալներով, միայն այս տարվա հունվար-հունիս ամիսներին Եվրոպա է մուտք գործել 340 հազար ապօրինի ներգաղթյալ, ինչը 175 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Դրա հետ կապված Փարիզը պնդում է, որ պետք է արագացնել Իտալիայում եւ Հունաստանում միգրանտների ընդունման կենտրոնների շինարարությունը։

Միաժամանակ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նշել է, որ անհրաժեշտ է տարբերակում դնել ապաստան խնդրող փախստականների եւ այն ներգաղթյալների միջեւ, որոնք պարզապես ցանկանում են Եվրոպա հասնել ու այնտեղ աշխատանք գտնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ