News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 29-ին Մինսկում կայացած «Միսիս Տիեզերք 2015» մրցույթում հաղթել է Կանադայից Էշլի Բուրնհեմը:

25-ամյա Բուրնհեմը մոդել է եւ դերասանուհի: 2010 թվականին նա արժանացել է «Միսս Կանադա» տիտղոսին: Գեղեցկուհին լրագրողների հետ զրույցում խոստովանել է, որ սիրում է բեմում հանդես գալ եւ ուշադրության կենտրոնում լինել:

Ըստ Lenta.ru-ի, Բելառուսի մայրաքաղաքում օգոստոսի 24-30-ը կայացած մրցույթին ավելի քան 60 երկրի ներկայացուցիչ է մասնակցել: Միջոցառումը նպատակ ունի ուշադրություն հրավիրել կանանց դեմ բռնության խնդրին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ