News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եգիպտոսը Միջերկրական ծովում խոշոր գազի հանք հայտնաբերելուց հետո  3-5 տարով կասեցնում է գազի ներկրումը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Եգիպտոսի նավթի եւ  հանքային պաշարների նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համդի Աբդալազիզը հայտարարել է, որ գազի հանքը 1967թ. ի վեր հայտնաբերած հանքերից ամենախոշորն է եւ Եգիպտոսին կբավարարի առնվազն 10 տարի։

«Կարեւոր է, որ մենք այս դեպքում այլ երկրներից գազ ներկրելու անհրաժեշտություն չենք ունենա»,- ընդգծել է Աբդալազիզը։

Հաղորդվում է, որ հայտնաբերած հանքը կարող է ազդել Իսրայելի շուկայի վրա, քանի որ ավելի վաղ պլանավորվում էր Եգիպտոսին գազ մատակարարել «Լեւիաթան» հանքավայրից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ