Հունվարի 1-ից լեհական LOT ավիաընկերությունը կվերսկսի իրականացնել Վարշավա - Երեւան – Վարշավա թռիչքները: Հունվարին LOT -ը կիրականացնի շաբաթական երեք չվերթ:
«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, թե օդանավը Վարշավայից կժամանի յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին, Երեւանից կմեկնի երեքշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ օրերին:
Բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ամառային ժամանակահատվածում չվերթերի հաճախականությունը ավելացնելու շուրջ:
Հիշեցնենք, որ չվերթերի վերակազմավորման պատճառով, LOT -ը հուլիսի 1-ից դադարեցրել էր դեպի Երեւան չվերթերը: