News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քիչ հավանական է, որ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսի, քանի որ Բաքվում վստահ են, որ պարտություն կկրեն: Այս մասին օգոստոսի 31-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Նավթի համաշխարհային գների անկումը, նրա խոսքով, տնտեսական ու քաղաքական խնդիրներ է առաջացրել Ադրբեջանում: «Սա զսպող գործոնի դեր է կատարում Ադրբեջանի համար: Մյուս կողմից էլ ադրբեջանական կողմը հասկանում է, որ սա ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու վերջին հնարավորությունն է»,- նշել է Արա Պապյանը: Ադրբեջանում, շարունակել է նա, ուժեղանում է էթնիկ խմբերի՝թալիշների, թաթերի, եզդիների դժգոհությունը:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացին ՝ ապա Արա Պապյանի տեսակետից բոլորին հասկանալի է, որ բանակցային ճանապարհով արդեն անհնար է հասնել բոլոր կողմերի համար ընդունելի համաձայնության: «Բանակցային գործընթացը ավելի ու ավելի ձեւական է դառնում »,- հավելել է փորձագետը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին Լեռնային Ղարաբաղի հանրապետության զինված ուժերի հետ շփման գծի արեւելյան ուղղության վրա ադրբեջանական կողմը հետախուզական –դիվերսիոն ներխուժման հերթական փորնձն էր նախաձեռնել: ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները ժամանակին նկատել են Ադրբեջանի Զինված ուժերի 20-25 հատուկ նշանակության ջոկատայինների խմբի առաջխաղացումը ու նրանց վնասներ պատճառելով ՝ հետ են մղել մինչեւ ելման դիրքեր: Մարտերի ընթացքում ԼՂՀ Զինված ուժերը կորուստ չեն կրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ