News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանը կարծում է, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ոչ թե բարեփոխումներ է կատարել, այլ նոր Սահմանադրության տեքստ է ներկայացրել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԴ անդամ Կիմ Բալայանը:

Բալայանի խոսքով՝ հանձնաժողովը չի կատարել Հանրապետության նախագահի հրամանագիրը, որով առաջարկում էր բարեփոխումներ կատարել:

«Հանձնաժողովի անդամներին ճանաչում եմ, բոլորն էլ շատ լուրջ սահմանադրագետներ են: Ինչպե՞ս է ստեղծվել այսպիսի տեքստ, որտեղ բարեփոխման մասին խոսք չկա: Ոչ թե բարեփոխումների տեքստ է ներկայացվել, այլ նոր Սահմանադրության»,- ասաց նա:

ՍԴ անդամը կարծում է, որ ներկայացված Սահմանադրությունը մեկ քայլ առաջ է օրինականության տեսանկյունից, քանի որ ժողովրդի իշխանությունը վերադարձվել է ժողովրդին, որը պետք է կատարվի ընտրությունների եւ հանրաքվեի միջոցով:

«Սա չի նշանակում, որ դրական բաներ կան, պետք է փակ պահել բացասականի վրա: Խնդիր կան՝ շարադրանքից սկսած: Կան դրույթներ, որոնք անհասկանալի են եւ անըմբռնելի: Օրինակ, հենց Սահմանադրական դատարանի դատավորների տարիքային ցենզը. Մինչեւ 2005թ. տարիքային ցենզը 70 տարեկանն էր, 2005.-ից հետո դարձավ 65, այս նոր նախագիծն առաջարկում է՝ 70: Անհասկանալի է, թե ինչու»,- ասաց Կիմ Բալայանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրության նոր նախագիծն արդեն ուղարկվել է ԱԺ: Աշնանային նստաշրջանի առաջին քառօրյային սկսվում է նախագծի քննարկումները: Ըստ ԱԺ նախագահի՝ հանրաքվեն նախատեսվում է անցկացնել մինչեւ աշնան վերջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Այսօր առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվում են...
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ…
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած…
Ամենաշատ