News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԻՊ-ի եւ Քրդական բանվորական կուսակցության գործոնը էական ազդեցություն չի ունեցել Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշման վրա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց GpoT թուրքական հետազոտական կենտրոնի տնօրեն Մենսուր Աքգյունը՝ մեկնաբանելով հունիսին Թուրքիայում կայացած ընտրություններից հետո խորհրդարանում տիրող իրավիճակը։

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններում Արդարություն եւ զարգացում կուսակցությունը հաղթանակ էր տարել, սակայն 2002թ. ի վեր առաջին անգամ կորցրել էր ձայների բացարձակ մեծամասնությունը եւ չէր կարողացել կառավարություն ձեւավորել։ Այլ ուժերի հետ առկա տարաձայնությունները նրանք չկարողացան հաղթահարել։

«Այս պայմաններում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անխուսափելի են»,- հայտարարեց Աքգյունը։

Հարցին, թե հնարավոր է արդյոք, որ Արդարություն եւ զարգացում կուսակցությունը փոխի իր դիրքորոշումը եւ բանակցությունների նոր փուլ սկսի, Աքգյունը պատասխանեց. «Դատելով ամեն ինչից՝ սահմանադրական մեծամասնության համար պայքարն անխուսափելի է, իսկ բանակցությունների վերականգնման համար շատ ուշ է։ Այդ պատճառով էլ, եթե ոչ մի արտակարգ բան տեղի չունենա, Թուրքիայում նոյեմբերի 1-ին արտահերթ ընտրություններ կկայանան։ ԻՊ-ի եւ Քրդական  բանվորական կուսակցության գործոնը, ըստ երեւույթին, ոչ մի ազդեցություն չեն ունեցել նոր ընտրությունների մասին որոշում կայացնելու վրա, բայց կարող են ազդել արդյունքի վրա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ