YouTube վիդեհոսթինգը մինչեւ տարեվերջ ծրագրում է թողարկել վճարովի բաժանորդագրություն, հայտնում է ubergizmo.com-ը:
Վճարելով սերվիսի մուտքի համար՝ օգտատերերը մի շարք արտոնություններ կստանան՝ այդ թվում առանց գովազդի տեսագրությունների դիտում եւ լրացուցիչ կոնտենտին ծանոթանալու հնարավորություն: Սրա շնորհիվ հանրահայտ ալիքների հեղինակները կկարողանան փող վաստակել անմիջապես իրենց հանդիսականների միջոցով, հայտնում է Gazeta -ն:
Բացի դրանից այդ բաժանորդագրությունը նաեւ թույլ կտա օգտատերերին վճարել իրենց դուր եկած տեսահոլովակների համար, իսկ հետո դիտել դրանք առանց ինտերնետին միանալու: