News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից երեք ամիս անց երկիրը Էրդողանի ղեկավարությամբ անկանխատեսելի իրավիճակում է հայտնվել, իսկ նրա առաջնորդին քննադատում են այն բանի  համար, որ նա անում է ամեն բան միայն թե մնա իշխանության գլխին։ Այս մասին «Էրդողանի Թուրքիան գնում է դեպի քաոս» վերնագրով հոդվածում գրում է վերլուծաբան Չենգիզ Աքթարը։

Վերլուծաբանի կարծիքով՝ Թուրքիայի նախագահի վերջին քայլերից շատերը հակասում են սահմանադրությանը։

«Նրա վերջին հակասահմանադրական արարքը արտահերթ ընտրություններ նշանակելու հայտարարությունն էր, ինչը գերագույն ընտրական խորհրդի առանձնաշնորհն է»,- գրում է Աքթարը՝ նշելով, որ նախագահը բազմիցս հասկացնել է տվել, որ չի ամաչում իր արարքից։

Ինչպես ընդգծում է վերլուծաբանը, Թուրքիան շարժվում է դեպի անվերջանալի ընտրական գործընթացներ, մինչեւ որ հզոր առաջնորդի կուսակցությունը հաղթանակ չտանի կամ էլ արտահերթ ընտրությունները չլուծարվեն պատերազմական իրավիճակ հայտարարելու պատճառով։

Այսպիսով, այսպես թե այնպես Էրդողանը փորձում է իշխանության գլխին մնալ՝ իր  քաղաքական եւ անձնական ապագան ապահովելու համար։

«Այդ նպատակին հասնելու համար նա չի խուսափի ոչ մի միջոցից, այդ թվում՝ ամենամահացու եւ դեպի քաոս տանող միջոցներից»,- գրում է Աքթարը։

Քանի որ Էրդողանը չի կարող պատերազմ սկսել օտարերկրյա պետության դեմ, նա ուղղակի կոնֆլիկտ է բորբոքում քրդերի հետ։ Աքթամի կարծիքով՝ էրդողանի վարչակազմը գնաց քրդերի դեմ պատերազմի, որպեսզի հավաքի ազգայնականների ձայները եւ խորհրդարանում մեծամասնություն ձեւավորի։

Սակայն նախքան Էրդողանի երազանքները կփլուզվեն, Թուրքիան բախվում է ավելի լուրջ մարտահրավերների հետ՝ ակտիվների անկում, Մերձավոր Արեւելքում, մասնավորապես Սիրիայում, քաղաքականության ձախողում, ինչպես նաեւ ԻՊ-ի եւ Թուրքիայի միջեւ ոչ ֆորմալ կապերի առկայության մասին միջազգային հանրության շրջանում աճող կասկածներ։

Աքթարն ընդգծում է, որ Էրդողանը գնալով ավելի է հեռանում իրականությունից։ Նա դարձել է «անձեռնմխելի եւ անպատասխանատու» մարդ, ով այնպիսի որոշումներ է կայացնում, որոնք երկիրը եւ  տարածաշրջանը վտանգավոր իրավիճակի մեջ են դնում։ «Դա ոչ ոքի համար լավ չէ։ Դա նշանակում է քաոս Թուրքիայի համար եւ մեծ անկայունություն՝ արդեն անպաշտպան տարածաշրջանի համար։ Ընդհանուր առմամբ ներկայումս Էրդողանը խնդրի եւ ոչ մի դեպքում դրա լուծման մասն է»,- եզրափակում է հեղինակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ