News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Դաղստանի նախագահ Մագոմեդսալամ Մագոմեդովը հայտարարել է, որ  ՌԴ տարածաշրջանների ղեկավարների պաշտոնների համար լավագույն անվանումը «ղեկավարն» է, որը պետք է փոխարինի «նախագահ»-ին: Օրերս Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը խնդրել էր խորհրդարանին` փոխել հանրապետության ղեկավարի պաշտոնի անվանումը՝ հայտարարելով, թե Ռուսաստանում պետք է մեկ նախագահ լինի: Կադիրովի նախաձեռնությանն աջակցել էին Հյուսիսային Կովկասի մյուս հանրապետությունների ղեկավարները:Նախատեսվում է, որ Կադիրովը կհրաժարվի նախագահի պիտակից արդեն աշնանը:

«Հանրապետության ղեկավարը, իմ կարծիքով, լավ է հնչում, բայց անվանումը երկրորդական է, խնդիրն անվանման մեջ չէ, այլ անհրաժեշտ հնարավորությունների ու լիազորությունների»,- հայտարարել է Մագոմեդովը լրագրողների հետ զրույցում:

Միեւնույն ժամանակ Թաթարստանի նախագահ Մինիտմեր Շայմիեւը, ով ներկայումս զբաղեցնում է պետական խորհրդականի պաշտոնը, կարծում է, որ տարածաշրջանը չի գնա նախագահի պաշտոնի վերացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ