News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՌԴ Ռոստովի մարզի գյուղերից մեկում հայ վարորդի նկատմամբ զանգվածային հաշվեհարդարի մասնակիցներից մեկը ձերբակալվել է, հայտնում է Lifenews-ը։ Պարբերականի տվյալներով՝ երիտասարդն իր «Ֆորդ Ֆոկուս» մեքենայով բախվել էր 5 ավտոմեքենայի։ Հարցաքննության ժամանակ միանգամից մի քանի վկա հայտնել են, որ մահացու հարվածը հայ երիտասարդին հասցրել է 46-ամյա Անդրեյ Զ.-ն։

«Գյուղի բնակչին կանչել են հարցաքննության, եւ նա ներկայացել է իր փաստաբանի հետ։ Նա հրաժարվել է ցուցմունք տալուց՝ որոշելով օգտվել ՌԴ Սահմանադրության 51-րդ հոդվածով ամրագրվող իրավունքից։ Այս պահին տղամարդը ոստիկանության տեղական բաժանմունքում է»,- հայտնել է իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրը։

Հիշեցնենք, որ Ռոստովի  մարզի գյուղերից մեկում տոնակատարության ժամանակ 23-ամյա Ռաֆայելը նստել էր մեքենայի ղեկին եւ կորցնելով կառավարումը՝ բախվել մեքենաներին։ Մոտ 300 համագյուղացիներ նրա նկատմամբ ինքնադատաստան էին տեսել։

Ամբոխը հարձակվել էր մեքենայի վրա, դուրս բերել վարորդին եւ նրա ուղեւորին, որը, ինչպես պարզվել էր, նրա հայրն է։ Հորն օգնության էր եկել մի ոստիկան, իսկ Ռաֆայելը դաժան ծեծի ենթարկվելուց հետո հիվանդանոց էր տեղափոխվել, որտեղ եւ նա ուղեղի արյունազեղումից մահացել էր։

Մահացած 23-ամյա Ռաֆայելն ուներ կին եւ 6-ամսական դուստր։ Երիտասարդի մահվան գործով զբաղվում է ՌԴ Քննչական կոմիտեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ