News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միչիգանի համալսարանի ամերիկյան գիտնականները հետաքրքիր գիտափորձերի շարք են անցկացրել, որոնց ընթացքում ապացուցել են, որ գրեթե յուրաքանչյուրը կարող է իր մեջ ցանկացած աշխատանքի հանդեպ սեր արթնացնել:

Հետազոտությունների հեղինակները կարծում են, որ այդ հարցում հաջողության կարող են հասնել նրանք, ովքեր ճիշտ ուղղությամբ են տրամադրված:

Ըստ Informing-ի, գիտնականները նաեւ նշել են, որ ցանկացած մարդ կարող է լավագույն աշխատակիցը դառնալ: Դրա համար հարկավոր է հաճույքով եւ ուրախությամբ աշխատանքի գնալ, դրական մտածողություն ձեւավորել ընտրված մասնագիտության հանդեպ:

Բացի այդ, մասնագետները նշել են, որ աշխատավայրում դժվարություններ բոլորն են ունենում, բայց ոչ բոլորն են կարողանում դրական տրամադրվել, այդ պատճառով էլ սխալ որոշումներ են կայացնում եւ հաճախ փոխում գործունեության ոլորտը՝ փորձելով իրենց իսկական տեղն ու նշանակությունը գտնել, ինչը, սակայն, մոլորություն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ