News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բանգկոկի դատարանը Թուրքիայի երեք քաղաքացիների կալանքի օրդեր է տվել, որոնց կասկածում են օգոստոսի 17-ի ահաբեկչության մեջ։ Այս մասին հայտնել է Թաիլանդի ոստիկանությունը։ Կասկածյալներին մեղադրանք է ներկայացվել ապօրինի պայթուցիկ նյութեր պահելու համար, գրում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Թաիլանդի իշխանությունները օտարերկրյա քաղաքացու էին ձերբակալել, որին կասկածում էին Բանգկոկի  ահաբեկչության կազմակերպման մեջ։ «Հիմա նրան հարցաքննում են։ Նա օտարերկրացի է եւ գլխավոր կասկածյալը»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետը։

Տղամարդուն ձերբակալել էին Կամբոջայի հետ սահմանը հատելու փորձի ժամանակ։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Բանգկոկի կենտրոնում պայթյուն կազմակերպելու մեղադրանքով ոստիկանությունը ձերբակալել էր ենթադրաբար Թուրքիայի քաղաքացու։

Հիշեցնենք, որ ահաբեկչությունը խլել էր 20 մարդու կյանք, եւս 125-ը վիրավորվել էին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ