News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող հինգ ակտիվիստները բերման են ենթարկվել ոստիկանների նկատմամբ կատարած իրավախախտ գործողությունների պատճառով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ (ֆոտոռեպորտաժ)

Նրա խոսքով՝ ոստիկանությունը չի կարող կես ժամվա ընթացքում ազատ արձակել նրանց, ինչպես որ ակտիվիստներն են պահանջում, քանի որ ոստիկանությունում համապատասխան գործընթաց է իրականացվում, որի համար պահանջվում է ժամանակ՝ առնվազն` 1-2 ժամ: Նրա խոսքով, եթե կես ժամվա ընթացքում մեկը փորձի փակել Բաղրամյան պողոտան, բերման կենթարկվի:

«Ակտիվիստներին բերման են ենթարկել, որովհետև հայհոյում էին ոստիկաններին, քարերով խփում էին, ջուր էին լցնում ոստիկանների վրա: Անթույլատրելի եմ համարում ոստիկանության հետ այդ ոճով, պայմանով խոսելը, չի կարելի այդպես: Մենք արդեն 2 ժամ է` քաղաքացիներին բացատրում էինք, որ չի կարելի, հասկանում ենք, որ պայքարում եք, բայց նման ձևով չի կարելի պայքարել, ամեն ինչ պետք է անել օրենքի սահմանում: Ակտիվիստների կողմից արված մի գործողություն չկա, որը օրենքի սահմանում է եղել, իսկ ոստիկաններն ի սկզբանե գործել են օրենքով»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը  հայտարարել է, որ այսօրվանից վերսկսում է պայքարը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, քանի որ իրենց նախկին պահանջները չեն կատարվել:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ