Մոսկվան ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի հույս ունի: Այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը:
«Գնահատում եմ Ձեզ հետ հանդիպելլու հնարավորությունը՝ երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանի իրավիճակի եւ ղարաբաղյան կարգավորման քննարկման համար: Այդ թեման մենք ձեր ղեկավարությամբ, Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների ղեկավարության, նաեւ միջնորդ երկրների ղեկավարությամբ փորձում ենք բերել ընդհանուր հայտարարի: Հուսով եմ՝ առաջընթաց կլինի»,- ասել է Լավրովը, փոխանցում է RG-ն: