News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի Սահմանադրության նոր նախագծում հաշվի չի առնվել հայկական ընտանիքի դերը։ Այս մասին սեպտեմբերի 2-ին լրագրողներին հայտարարեց նախկին պատգամավոր, իրավաբան Վարդան Խաչատրյանը։ Նրա կարծիքով՝ ընտանիքը դերը սահմանափակված է ընդամենը բնակչության վերարտադրությամբ։

«Բոլորը մոռանում են այն մասին, որ ընտանիքը սերնդեսերունդ փոխանցվող մարդկային եւ ազգային արժեքների կրողն է։ Հենց այդպիսին պետք է Սահմանադրությամբ  ընկալվի ընտանիքը»,- հայտարարեց  նա։

Նրա խոսքով՝ առանց այդ առանցքային ըմբռնման առաջանում է ընտանիքի՝ որպես  հասարակության համար կենսական կարեւոր ինստիտուտի աղավաղման վտանգ։ «Իսկ եթե նույնասեռ ամուսնությունների հնարավորությունը Սահմանադրությամբ արգելվում է,  ապա մնում է հնարավորություն, որ երկրի օրենսդրության մեջ կամրագրվի անչափահասների արդարադատությունը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով»,- հավելեց Խաչատրյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ