News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում գործող բիզնեսը այսպես, թե այնպես պարտավոր է էլեկտրաէներգիայի դիմաց նոր սակագնով վճարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավաբանական վարչության ղեկավար Սեդա Շահինյանը:
Ըստ նրա՝ նոր սակագնով աշխատելու համար ՀԷՑ-ի եւ ձեռնարկատիրոջ միջեւ նոր պայմանագրի ստորագրման անհրաժեշտություն էլ չկա, քանի որ ՀԾԿՀ-ն իր որոշումն ընդունել է արդեն, եւ այն ուժի մեջ է մտել օգոստոսի 1-ից:
«Այլ հարց է բիզնեսի տարբեր շրջանակների սուբսիդավորման մեխանիզմները, սակայն դա մեր գործառույթների մեջ չէ, այն կարգավորում է կառավարությունը»,-ասաց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հաստատած հանձնաժողովի իրավաբանական վարչության ղեկավարը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորումը ազգաբնակչության համար, 1 կիլովատի դիմաց 6,93 դրամի չափով: Նույնչափ սուբսիդիա կստանան նաեւ մանր ձեռնարկատերերը (ամսական 0,38 կիլովատից մինչեւ 500 կիլովատ սպառող ձեռնարկությունները սուբսիդիա կստանան 250 կիլովատի դիմաց: Մյուս ձեռնարկատերերը ստիպված պետք է վճարեն նոր սակագնով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ