News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի հետ սահմանին՝ Վերին Լարս հսկիչ անցակետում, մեքենաների կուտակումները գրեթե ցրվել են։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի տրանսպորտի նախարարության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը։ Կուտակումների պատճառն այն էր, որ Ռուսաստանում բնակվող հայերը, որոնք ամռանը եկել էին հայրենիք, օգոստոսի վերջին շաբաթը սկսել էին տուն վերադառնալ։ Նրանց մեծ մասը որոշել էր Ռուսաստան վերադառնալ ամռան վերջին օրերին, այդ պատճառով ճանապարհները ծանրաբեռնված էին։

«Մի քանի օր առաջ ճանապարհին գոյացած խցանման մեջ էր մնացել 500-600 մեքենա, սակայն հիմա խնդիրը լուծված է»,- հավելեց Մելքոնյանը։

Երկարաժամկետ հեռանկարում հարցը պետք է լուծել ռուսական կողմում հսկիչ անցակետերի անցումային հնարավորության բարձրացմամբ։ «Մենք մեր ռուս գործընկերներին առաջարկել ենք Հայաստանի քաղաքացիների եւ հայերի հոսքը հաշվի առնելով՝ թարմացնել Վերին Լարս անցակետի ենթակառուցվածքը եւ  մեծացնել աշխատակազմը։ Այս հարցերը բարձրացվել են բոլոր մակարդակներով՝ վարչապետի, Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարի, հայ-ռուսական  միջկառավարական հանձնաժողովի, Եվրասիական միության։ Հիմա մենք սպասում ենք մեր առաջարկած լուծումների պատասխանին»,- հավելեց Մելքոնյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ