Հայաստանի կառավարության՝ սեպտեմբերի 4-ին կայանալիք նիստը փակ է լինելու եւ ենթակա չէ լուսաբանման:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե փակ նիստը կայանալու է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում:
Կառավարության հերթական նիստը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 10-ին: