News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 2-ին Մոսկվայում` Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսային համալիրի տարածքում, տեղի ունեցավ Գրքի 28-րդ մոսկովյան միջազգային ցուցահանդես-տոնավաճառի բացման արարողությունը, որին Հայաստանը մասնակցում է «թեմատիկ հյուրի» կարգավիճակով: Հայաստանյան տաղավարը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ցուցահանդես-տոնավաճառի բացման հանդիսավոր արարողությանը ելույթներով հանդես եկան ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, Իրանի մշակույթի եւ իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջանաթին, ՌԴ մամուլի եւ զանգվածային հաղորդակցության դաշնային գործակալության ղեկավար Միխայիլ Սեսլավինսկին, ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն ու այլ բարձրաստիճան հյուրեր եւ միջազգային պատվիրակությունների ղեկավարներ:

ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, հանդես գալով ցուցահանդեսի բացման խոսքով, Հայաստանի պատվիրակության անունից շնորհակալություն հայտնեց ռուսաստանյան կողմին միջոցառմանը Հայաստանին հատուկ հյուրի բարձր պատվին արժանացնելու համար: Դեսպան Եսայանն իր ելույթում անդրադարձավ գրքի բացառիկ դերին եւ նշանակությանը հայ ազգային ինքնության պահպանման եւ զարգացման գործում:

Բացման արարողությանը հաջորդեց բարձրաստիճան հյուրերի շրջայցը գրահրատարակիչների տաղավարներով: Հայաստանի տաղավարում Սերգեյ Նարիշկինին եւ Ալի Ջանաթիին Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց վերջին շրջանի հայաստանյան հրատարակություններն ու անվանի հայ գրողների ստեղծագործությունները:

Սեպտեմբերի 5-ին Գրքի 28-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվի «Հայաստանի օր» ծրագիրը, որի ընթացքում կկազմակերպվեն հայ հեղինակների գրքերի շնորհանդեսներ եւ ներկաների ուշադրությանը կներկայացվի մշակութային համերգային ծրագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ռուսաստան (ֆոտո)
Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը...
Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր դադարեցումը
Պեսկովը մեկնաբանել է...
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Պետության ղեկավարը շարունակում է խիստ հագեցած աշխատանքային գրաֆիկ ունենալ։ Այսօր օրը հիմնականում...
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան. Հանդիպելու է Պուտինին
Մոսկվայում վարչապետ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը...
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Ռուսական հեռուստաալիքները չեն հեռարձակվի Հայաստանի պահանջներն անտեսելու դեպքում. Փաշինյան
Ռուսական հեռուստաալիքները չեն հեռարձակվի, եթե...
Ամենաշատ