Ամերիկյան Կոլորադո նահանգում ռազմական օդանավի վթարի հետեւանքով երեք մարդ վիրավորում է ստացել: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը ՝ վկայակոչելով տեղական իրավապահ մարմինները:
Black Hawk ուղղաթիռը, որը դուրս էր եկել ԱՄՆ զինված ուժերի «Ֆորթ-Քարսոն» բազայից, ընկել է անտառային զանգվածի մեջ: Ընդհանուր առմամբ ուղղաթիռում չորս մարդ կար, որոնցից երեքը տուժել են: Նրանց վիճակի մասին տեղեկությւոններ դեռ չկան:
Միջադեպի վայրում աշխատում են բժիշկներ ու փրկարարներ: Իշխանությունները հետաքննում են կատարվածի պատճառները: