News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երկիր մոլորակի վրա ծառերի քանակը գերազանցում է 3 տրիլիոնը, ինչը ավելի շատ է, քան նախկինում կարծում էին։ Այս մասին վկայում են ԱՄՆ Յելի համալսարանի գիտնականների հետազոտությունները։

Թոմաս Քրոութերի ղեկավարած գիտնականների թիմը հաշվել է ծառերի քանակը՝ ելնելով արբանյակային լուսանկարներից եւ առանձին շրջաններում անցկացրած հետազոտությունների արդյունքներից։ Այդ տեղեկությունների համաձայն՝ Երկիր մոլորակի վրա կա 3.04 տրլն ծառ։

Ծառերի մեծ մասը աճում են մերձարեւադարձային գոտում, իսկ ամենամեծ խտությունը փշատերեւ անտառների գոտում է՝ տունդրայից հարավ։

Հետազոտության հիմք է ծառայել երիտասարդական կազմակերպության խնդրանքը։ ՄԱԿ-ի հովանու ներքո գործող խումբը որոշել է մեկ մլրդ ծառ տնկել։ Կազմակերպությունը խնդրանքով դիմել է գիտնականներին՝ պարզելու, թե կդանդաղի արդյոք գլոբալ տաքացման գործընթացը, եթե նրանք հասնեն իրենց նպատակին, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ