News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կատարել է Ալյասկայի ժողովուրդների պարը, հայտնում է ABC News -ը: Ալյասկա կատարած իր եռօրյա այցի վերջին օրը պետության ղեկավարը այցելել է Դիլլինգհեմ քաղաքի դպրոցներից մեկը: Աշակերտներից մեկի ելույթը բաղկացած էր ժողովրդական պարերից ու երգերից: Մի շարք պարային համարներից հետո երեխաներին միացել է նաեւ Օբաման: «Ես ուզում էի սովորել»,- հայտարարել է պետության ղեկավարը:

Ավարտելով պարը ՝ նախագահը հայտարարել է «Ես մտադիր եմ այստեղ բերել Միշելին ու դուստրերիս »: «Իսկ հիմա մենք կվայելենք այն ձուկը, որը դուք մեզ մատուցել եք: Ես արդեն լանչին փորձել եմ ձուկ: Իրոք համեղ էր»,- հավելել է Օբաման, հայտնում է Gazeta-ն:

Բացի դրանից պետության ղեկավարը ասել է, որ երջանիկ է լինել Ալյասկայում: «Ես հատկապես հպարտանում եմ ձեզնով, երիտասարդներ: Պահպանեք ձեր ավանդույթները նույնիսկ այն ժամանակ, երբ դուք մեծ աշխարհ դուրս կգաք ու այնտեղից բերեք այն գիտելիքները, որոնք կօգնեն ձեզ զարգացնել ձեր համայնքը»,- նշել է նա: «Մենք շատ շատ հպարտ ենք ձեզնով »,- շեշտել է Օբաման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ