News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին սերտ համագործակցության, ինչպես նաեւ քաղաքական, տնտեսական, հումանիտար եւ այլ բնագավառներում հայ-բրիտանական համագործակցության զարգացման գործում ներդրած ջանքերի համար: Հովիկ Աբրահամյանը կարեւորել է Միացյալ Թագավորության հետ փոխգործակցության հետագա խորացումը եւ հեռանկարային համարել կապերի ընդլայնումը տնտեսության մի շարք ճյուղերում, այդ թվում` արդյունաբերության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլն:

Իր հերթին, տիկին Լիչը եւս շնորհակալություն է հայտնել վարչապետին արդյունավետ համագործակցության եւ տարբեր ծրագրերի իրականացման գործում ցուցաբերած օժանդակության համար: Դեսպանը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին էապես զարգացել են Միացյալ Թագավորության եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները, աճել են ՀՀ եւ ՄԹ-ի միջեւ առեւտրաշրջանառության ծավալները եւ վստահություն հայտնել, որ այդ ուղղությամբ քայլերը կկրեն շարունակական բնույթ: Քեթրին Լիչը նշել է, որ ՄԹ-ն շահագրգիռ է Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ կապերի ընդլայնմամբ:

Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության գերակա ծրագրերին, տարածաշրջանային տնտեսական իրավիճակին եւ հնարավոր զարգացումներին, հայ-ադրբեջանական սահմանագծում աճող լարվածությանը: Վարչապետ Աբրահամյանը դատապարտել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը եւ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների խաղաղ բնակչության, դպրոցների ուղղությամբ արդեն մի քանի օր շարունակվող կրակահերթերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ